ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ
Համաշխարհային Մամուլ
Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի F/A-18 Hornet կործանիչները վարժական թռիչքներ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Iisalmen Sanomat պարբերականը։
«Կարելյան ավիաթևը նոյեմբերի 10-13-ը Ռիսալա ավիաբազայում կազմակերպում է Vilkku 25 թռիչքային վարժանքներ», - ասվում է հրապարակման մեջ: Պարբերականի տվյալներով՝ վարժական թռիչքներ կիրականացվեն նաև Ֆինլանդիայի Կայնուու մարզում, որը սահմանակից է Ռուսաստանին:
Հոկտեմբերի 20-ին մեկնարկել են Կարելյան, Լապլանդական թևերի և ռազմաօդային ուժերի ակադեմիայի գիշերային վարժական թռիչքների մշակման միջոցառումները: Զորավարժությունների շարքը պետք է ավարտվի դեկտեմբերին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ