Փարիզի դատարանը ազատ է արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին
Աշխարհ
Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտպանների դիմումը և որոշել նրան ազատել կալանքից՝ դատական հսկողության տակ։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Սարկոզին, որը սեպտեմբերի 25-ին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման՝ Լիբիայի կողմից իր 2007 թվականի ընտրարշավի ֆինանսավորման գործով, հեռակա նիստի ընթացքում իր բանտային կյանքը նկարագրել է որպես «կոշմար»։ Le Point-ի տվյալներով՝ նա բանտում սնվում էր միայն յոգուրտով՝ վախենալով օգտագործել բանտային սնունդը։
Լիբիական ֆինանսավորման գործը բացվել էր դեռ 2012-ին՝ Mediapart-ի հրապարակումից հետո, որտեղ նշվում էր, որ Լիբիայի իշխանությունները Սարկոզիի քարոզարշավին փոխանցել էին 50 միլիոն եվրո։ 2018-ին նրան մեղադրանք էր առաջադրվել կոռուպցիայի և անօրինական ֆինանսավորման հոդվածներով, սակայն գործի առանցքային վկա Զիադ Թաքիեդդինը 2020-ին հրաժարվել էր իր նախնական ցուցմունքներից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան