Լեհաստանի վարչապետը բողոքել է Թրամփից
Աշխարհ
ՆԱՏՕ-ն անկայունության շրջան է մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիության պատճառով։ Այս մասին հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցում։
«Քանի դեռ մենք տուրբուլենտության մեջ ենք, մենք վստահ չենք, թե որոնք են լինելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հաջորդ քայլերը։ Անկանխատեսելիությունն ընդհանրապես դարձել է մեր դարաշրջանի առանձնահատկությունը։ Բայց ՆԱՏՕ-ն կդիմանա», - ընդգծել է վարչապետը։
Տուսկի խոսքով՝ Լեհաստանը ՆԱՏՕ-ի կարիքն ունի որպես դաշինքի, որն իր արդյունավետությունն ապացուցել է գոյության տարիների ընթացքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան