Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը խոցել է ՆԱՏՕ-ի կործանիչը Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ Ինչպե՞ս կարելի է նիհարել սուրճի օգնությամբ Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան Ողբերգություն լեհական բացօթյա թանգարանում (Լուսանկարներ) Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Վշտի պահին Կոլումբիան խնդրանքով դիմել է Թրամփին Բժիշկը զգուշացրել է շոգի ժամանակ գարեջրի թաքնված վտանգների մասին 

ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և կրթության ոլորտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգի բարեփոխումները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները, կրթության ոլորտում Հայաստան–ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները դարձել են երկխոսության կարևոր հարթակ, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն երկու անգամ համախմբվել, քննարկել և գնահատել երկկողմ համագործակցության ընթացքն ու արդյունքները կրթության ոլորտում։

«Կարելի է վստահ ասել, որ կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունն օրինակելի է։ Անցած տարիներին իրականացված բազմաթիվ բարեփոխումներ արդեն նկատելի արդյունք են ապահովել։ Հանրակրթության չափորոշչի ներդրման բարեփոխումն այն կարևոր նախաձեռնություններից է, որը ևս հնարավոր է դարձել համատեղ ջանքերի շնորհիվ։ Դրա տրամաբանական շարունակությունն է նաև բյուջետային աջակցության ներկա ծրագիրը, որն ուղղված է նույն նպատակին՝ ամրապնդել հանրակրթության նոր չափորոշչի գաղափարները և ստեղծել բարձրորակ կրթության հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար»,– նշել է նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել նաև ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ կրթության ռազմավարության իրականացման ամբողջ ընթացքում ցուցաբերած աջակցության և գործընթացների համակարգման համար.
«Սա թիմային մեծ աշխատանք է, որը մեզ հնարավորություն է տալիս համատեղ քննարկել ընթացիկ նախաձեռնությունները, փոխանակվել փորձով և տեսնել ծրագրերի իրական արդյունքները։ Կրթության ռազմավարությունը մեր երկրի ամենակարևոր փաստաթղթերից է. կարող ենք վստահաբար ասել՝ կրթության զարգացումը մեր պետության ռազմավարությունն է յուրաքանչյուր ոլորտում։ Սա մեծ հանձնառություն և պատասխանատվություն է, քանի որ կրթության միջոցով տալիս ենք լուծումներ հանրային և տնտեսական զարգացման բազմաթիվ խնդիրների։ Այդ նպատակին հասնելու հիմնական ճանապարհը մարդկային կապիտալի զարգացումն է, որի միջոցով հնարավոր է ապահովել մարտահրավերներն ու խնդիրները լուծելու մրցունակ ռեսուրս: Այս ճանապարհը մեզ հնարավորություն կտա մարդկային կապիտալի զարգացման միջոցով գրանցել հանրային զարգացման նոր ցուցանիշներ»:

Նախարարն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունմանը, ինչպես նաև Գիտության զարգացման ռազմավարությանը, որը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում։ Նա շնորհավորել է նաև գիտական հանրույթին՝ Գիտության միջազգային օրվա առթիվ. «Այս փուլում, երբ գիտությունն ու բարձրագույն կրթությունը դիտարկվում են որպես անքակտելի միասնություն, դրանք դարձել են պետության օրակարգի առանցքային ուղղություններ»։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է, որ կրթության և մարդկային կապիտալի զարգացումը Հայաստանի հետ համագործակցության հիմնական առաջնահերթություններից է։ «Շատ կարևոր է երկրի կայունության համար ներդրումներ անել հմտությունների, կարողությունների զարգացման և քաղաքացիական կրթության ամրապնդման ուղղությամբ։ Կրթությունը նաև ժողովրդավարության հզորացման կարևոր գործիք է»,– ասել է դեսպանը՝ հավելելով, որ ժողովրդավարական արժեքների տարածումը և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը ԵՄ–Հայաստան համագործակցության հիմնասյուներից են։

Վասիլիս Մարագոսն անդրադարձել է նաև Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ երկրի տարբեր մարզերում իրականացվում են ծրագրեր՝ մեդիագրագիտության և տեղեկատվական հմտությունների զարգացման նպատակով:

«Կրթական բարեփոխումների ընթացքի գնահատումն ու ամփոփումը մեր համագործակցության կարևոր փուլերից են։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնում են ամենշաբաթյա դինամիկ ռեժիմով»,– նշել է դեսպանը։

Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ այս հանդիպումը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունների շարքի մի մասն է, որը հնարավորություն է տալիս քննարկելու կրթական բարեփոխումների ընթացքն ու ոլորտային նախաձեռնությունները։

«Հայաստանը կհասնի կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման միջնակետին. ՅՈւՆԻՍԵՖ-ը նախարարության կողքին է. այս ծրագրի իրականացման ողջ գործընթացում տրամադրվել է տեխնիկական աջակցություն տարբեր ուղղություններով՝ ուսուցիչների մասնագիտական զարգացում, դպրոցների կառավարման բարեփոխում, ռազմավարական պլանավորում, բյուջետավորում, մոնիթորինգ և երիտասարդության ներգրավվածություն և այլն։ Սա մեծածավալ, բայց նաև ուսուցողական փորձ է բոլորիս համար»,– նշել է Վայգանդը։

«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» հերթական հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման վերաբերյալ պանելային քննարկմանը: Այնուհետև ներկայացվել են ԵՄ բյուջետային աջակցության իրականացման առաջընթացը և հետագա քայլերը, ինչպես նաև ՀՀ կրթության համակարգի արագ հայտորոշումը (RED), ԹՈՒՄՈ ծրագրերը, «Արհեստական բանականության ՍԵՐՈՒՆԴ» ծրագիրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը խոցել է ՆԱՏՕ-ի կործանիչը Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Ռոսկոմնադզորը դատական հայց է ներկայացրել «Ֆաբրիկա» խմբի նախկին մեներգչուհու դեմԵրկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ Ինչպե՞ս կարելի է նիհարել սուրճի օգնությամբ Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան Ողբերգություն լեհական բացօթյա թանգարանում (Լուսանկարներ)Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներինՎշտի պահին Կոլումբիան խնդրանքով դիմել է Թրամփին Բելգիայում գարեջրատան նկուղում 9 մլն եվրոյի ոսկի են գտելԲժիշկը զգուշացրել է շոգի ժամանակ գարեջրի թաքնված վտանգների մասին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները Բժիշկը զգուշացրել է էժան փաթեթավորված թեյի՝ ոսկորների և հոդերի համար հնարավոր վտանգի մասինՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեկնել է Բաքու Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Պատճառը հայտնի էՆորմալ չէ՝ Բաքվի «մասնագետները» Հայաստանի տարածքում որոշեն՝ որտեղ սյուներ տեղադրել. Ոսկանյան Շատ հաճելի ամառը շարունակվում է. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակային կանխատեսման վերաբերյալ (տեսանյութ) Դամասկոսից Մոսկվա ժամանել է առաջին ուղևորատար չվերթը ավելի քան 1,5 տարվա դադարից հետո Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի հրամանատարի սպանության մասին Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Զիմբաբվեում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի Ժամանակն է գործել, այլ ոչ թե սպասել. որ կենդանակերպի նշանները կստանան ամեն ինչ միանգամից շաբաթվա վերջում Մելինե Դալուզյանն առաջարկություն է արել իր սիրելիին «Զվարթնոց»-ում 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Ինդիանայում ջրհեղեղը գերազանցել է 1913 թվականի ռեկորդը․ հինգ զոհ և տասնյակ փրկվածներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ուժգին երկարաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում Ուկրաինայում հակամարտության պատճառով անհետ կորածների թիվը հասել է 266,000-ի Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը Հաքերները գողացել են Ֆրանսիայի հարկային ծառայության 678 հազար օգտատերերի տվյալները Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԲելգիայում մի տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներ ԱՄՆ-ում հայտարարել են Abrams տանկի արդիականացման ներուժի սպառման մասինԳիշերային հարձակում Կիևի վրա․ երկու մարդ է տուժել, մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Սիրահարվում են առաջին հայացքից. կենդանակերպի այս նշաններն ամենաարագն են սիրահարվում Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 3 աստիճան․ WTA Ռուսաստանը խոցել և ճնշել է 187 անօդաչու թռչող սարք, Wildberries-ի պահեստ է այրվել Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Պուտինի՝ Արևելյան տնտեսական համաժողովում սպասվող հայտարարությունները ռազմավարական նշանակություն կունենանՀարավային Կորեան այս տարի առաջին անգամ նախազգուշական կրակ է բացել սահմանը խախտած ԿԺԴՀ զինվորականների ուղղությամբ Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 16-ինTaycan-ն անհետացման եզրին է. Porsche-ն կարող է մինչև 2030 թվականը դադարեցնել էլեկտրամեքենայի արտադրությունը Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել
Ամենադիտված