ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Խաղաղ օվկիանոսի երկու նավերի (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող երկու նավերի: Այս մասին հայտնել Է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը X սոցիալական ցանցի իր էջում։
«Մեր հետախուզությանը հայտնի է եղել, որ այդ նավերը կապված են եղել թմրանյութերի ապօրինի մաքսանենգության հետ, թմրանյութեր են տեղափոխել և տարանցմամբ հետևել Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութերի շրջանառության հայտնի երթուղուն», - ասված է հրապարակման մեջ: Հեգսեթը հայտարարել է, որ նավերը ղեկավարել են «որոշակի ահաբեկչական կազմակերպություններ»:
Ընդ որում, Պենտագոնի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ կազմակերպությունների մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նավի վրա եղել է 3-ական տղամարդ, որոնց ԱՄՆ պաշտպանության նախարարը «թմրահաբեկիչներ» է անվանել: Վեցից ոչ ոք ողջ չի մնացել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան