Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» հանդիպումը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և կրթության ոլորտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգի բարեփոխումները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները, կրթության ոլորտում Հայաստան–ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները դարձել են երկխոսության կարևոր հարթակ, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն երկու անգամ համախմբվել, քննարկել և գնահատել երկկողմ համագործակցության ընթացքն ու արդյունքները կրթության ոլորտում։

«Կարելի է վստահ ասել, որ կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունն օրինակելի է։ Անցած տարիներին իրականացված բազմաթիվ բարեփոխումներ արդեն նկատելի արդյունք են ապահովել։ Հանրակրթության չափորոշչի ներդրման բարեփոխումն այն կարևոր նախաձեռնություններից է, որը ևս հնարավոր է դարձել համատեղ ջանքերի շնորհիվ։ Դրա տրամաբանական շարունակությունն է նաև բյուջետային աջակցության ներկա ծրագիրը, որն ուղղված է նույն նպատակին՝ ամրապնդել հանրակրթության նոր չափորոշչի գաղափարները և ստեղծել բարձրորակ կրթության հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար»,– նշել է նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կրթության ռազմավարության իրականացման ամբողջ ընթացքում ցուցաբերած աջակցության և գործընթացների համակարգման համար.
«Սա թիմային մեծ աշխատանք է, որը մեզ հնարավորություն է տալիս համատեղ քննարկել ընթացիկ նախաձեռնությունները, փոխանակվել փորձով և տեսնել ծրագրերի իրական արդյունքները։ Կրթության ռազմավարությունը մեր երկրի ամենակարևոր փաստաթղթերից է. կարող ենք վստահաբար ասել՝ կրթության զարգացումը մեր պետության ռազմավարությունն է յուրաքանչյուր ոլորտում։ Սա մեծ հանձնառություն և պատասխանատվություն է, քանի որ կրթության միջոցով տալիս ենք լուծումներ հանրային և տնտեսական զարգացման բազմաթիվ խնդիրների։ Այդ նպատակին հասնելու հիմնական ճանապարհը մարդկային կապիտալի զարգացումն է, որի միջոցով հնարավոր է ապահովել մարտահրավերներն ու խնդիրները լուծելու մրցունակ ռեսուրս: Այս ճանապարհը մեզ հնարավորություն կտա մարդկային կապիտալի զարգացման միջոցով գրանցել հանրային զարգացման նոր ցուցանիշներ»:

Նախարարն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունմանը, ինչպես նաև Գիտության զարգացման ռազմավարությանը, որը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում։ Նա շնորհավորել է նաև գիտական հանրույթին՝ Գիտության միջազգային օրվա առթիվ. «Այս փուլում, երբ գիտությունն ու բարձրագույն կրթությունը դիտարկվում են որպես անքակտելի միասնություն, դրանք դարձել են պետության օրակարգի առանցքային ուղղություններ»։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է, որ կրթության և մարդկային կապիտալի զարգացումը Հայաստանի հետ համագործակցության հիմնական առաջնահերթություններից է։ «Շատ կարևոր է երկրի կայունության համար ներդրումներ անել հմտությունների, կարողությունների զարգացման և քաղաքացիական կրթության ամրապնդման ուղղությամբ։ Կրթությունը նաև ժողովրդավարության հզորացման կարևոր գործիք է»,– ասել է դեսպանը՝ հավելելով, որ ժողովրդավարական արժեքների տարածումը և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը ԵՄ–Հայաստան համագործակցության հիմնասյուներից են։

Վասիլիս Մարագոսն անդրադարձել է նաև Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ երկրի տարբեր մարզերում իրականացվում են ծրագրեր՝ մեդիագրագիտության և տեղեկատվական հմտությունների զարգացման նպատակով:

«Կրթական բարեփոխումների ընթացքի գնահատումն ու ամփոփումը մեր համագործակցության կարևոր փուլերից են։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնում են ամենշաբաթյա դինամիկ ռեժիմով»,– նշել է դեսպանը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ այս հանդիպումը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունների շարքի մի մասն է, որը հնարավորություն է տալիս քննարկելու կրթական բարեփոխումների ընթացքն ու ոլորտային նախաձեռնությունները։

«Հայաստանը կհասնի կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման միջնակետին. ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախարարության կողքին է. այս ծրագրի իրականացման ողջ գործընթացում տրամադրվել է տեխնիկական աջակցություն տարբեր ուղղություններով՝ ուսուցիչների մասնագիտական զարգացում, դպրոցների կառավարման բարեփոխում, ռազմավարական պլանավորում, բյուջետավորում, մոնիթորինգ և երիտասարդության ներգրավվածություն և այլն։ Սա մեծածավալ, բայց նաև ուսուցողական փորձ է բոլորիս համար»,– նշել է Վայգանդը։

«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» հերթական հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման վերաբերյալ պանելային քննարկմանը: Այնուհետև ներկայացվել են ԵՄ բյուջետային աջակցության իրականացման առաջընթացը և հետագա քայլերը, ինչպես նաև ՀՀ կրթության համակարգի արագ հայտորոշումը (RED), ԹՈՒՄՈ ծրագրերը, «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված