Աբովյանի «Կինոյի շենքի» հատվածում այսօր մի քաղաքացու են դանակահարել
Իրավունք
Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում այսօր մի քաղաքացու են դանակահարել։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«Նոյեմբերի 10-ին ժամը 17.17-ին ՕԿԿ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի, կինոյի շենքի հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։
Մեկնել են խմբեր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և բացահայտելու ուղղությամբ»,– հայտնել են ոստիկանությունից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան