Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքում Գերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ) Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում 

Հայաստանի պարտության ներքին պատճառները

Քաղաքական

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դեռևս մեկ ամիս առաջ ավելի շատ ինքս ինձ համար պատրաստել էի մի նախնական համառոտ ամփոփում՝ Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի պարտության ներքին պատճառների մասին։ Որոշ լրացումներ ու շտկումներ կատարելուց հետո այն ներկայացնում եմ նաև հանրությանը, թեև ցանկն անավարտ է և կարիք ունի հետագա մշակման։ Պարտության արտաքին պատճառներն այս գրության մեջ չեն քննարկվում։

Բազմաթիվ տեղեկությունների և վերլուծությունների հիման վրա կառուցված կանխավարկածս այն է, որ պատերազմն ընթացել է նախապես մանրակրկիտորեն մշակված և ՀՀ ղեկավարության հետ համաձայնեցված սցենարով, որի վերջնարդյունքը պետք է լիներ Շուշիի անկումը, ՀՀ խայտառակ կապիտուլյացիան, նրա կենսունակության և ինքնիշխանության կորուստը, ռուսական զորքի մուտքն Արցախ, Սյունիքի գլխին կախված ադրբեջանա-թուրքական ամենօրյա առարկայական վտանգի մարմնացումը։ Հայկական կողմից այս վերջնարդյունքի ապահովումը կամա թե ակամա կարարել է ՀՀ ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը։ Տարիներ շարունակ իրականացվել են հատուկ քայքայիչ միջոցառումներ, ընդ որում՝ և՛ նախապատերազմյան, և՛ պատերազմյան փուլերում։ Այժմ էլ դրանք չեն դադարել։

ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼՆ ամբողջությամբ կառավարվում էր դրսից։ Հայաստանի Հանրապետության խամաճիկային ղեկավարությունը տարիներ շարունակ միտումնավոր արհամարհում էր պաշտպանության բնագավառում ակնհայտորեն անհրաժեշտ ռազմական, քաղաքական, տնտեսական ու քարոզչական քայլերն ու միջոցառումները։ Այսպես, ՀՀ դրածո ղեկավարներն ու կառավարությունները մեկը մյուսի հետևից՝

1. մատը մատին չխփեցին պատրաստելու համար բանակային մեծաքանակ պահեստազոր, որը պատերազմի առաջին իսկ 24-48 ժամվա ընթացքում կհամալրեր կանոնավոր բանակի շարքերը։

2. Նրանք չկառուցեցին ժամանակակից և որակյալ ամրաշինություններ ո՛չ արցախյան առաջնագծում, ո՛չ էլ ճակատի և ամբողջ երկրի խորությամբ։

3. Նրանք անտեսեցին թշնամու բանակի նորագույն սպառազինությունների հանրածանոթ ձեռքբերումները և անհրաժեշտ պատասխան քայլեր չձեռնարկեցին՝ պատճառ բռնելով ֆինանսական միջոցների անբավարարությունը։

4. Նրանք տարիներով դիտավորյալ տապալեցին հայրենական ռազմական արդյունաբերության ստեղծումն ու զարգացումը։

5. Նրանք հանցավոր կերպով աչք փակեցին ոչ միայն Թուրքիայի կատաղի հակահայկական թշնամական քաղաքականության, այլև նախապատրաստվող ադրբեջանական ներխուժմանը թուրքական բանակի անմիջական մասնակցության հնարավորության վրա։

6. Հայկական բանակի սպայական կազմին, դիվանագիտական կորպուսին ու պետծառայողներին երբեք չբացատրեցին ազատագրված տարածքի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի կենսական ռազմավարական կարևորությունը։ Չպահանջեցին հանրության այդ վերնախավային շերտերից իրենց բոլոր ջանքերն ուղղել հայկական կողմի հողային իրավունքների պաշտպանության վրա։ Փոխարենը՝ նրանց բոլորին ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՄՇՏԱՊԵՍ քարոզվում էին «փոխզիջումային» լուծումներ, որոնցով նախատեսվում էր միակողմանիորեն Ադրբեջանին հանձնել ՀՀ ռազմական ու ռազմավարական անվտանգության ողնաշարը կազմող 5+2 շրջանները։ Այդ քարոզը, որին լծվել էին նաև պալատական «մտավորականները», համեմվում էր սերժական հայտնի «Աղդամը մեր հայրենիքը չէ» ու նմանատիպ կապիտուլյանտական թեզերով։

7. Նրանք չկազմակերպեցին հայահավաք՝ զարկ չտվեցին հայրենադարձությանը, որպեսզի նաև, ամեն ինչից զատ, անհրաժեշտ պահին Հայկական բանակն ունենար բավարար քանակությամբ մարդուժ։ Ընդհակառակը՝ պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվեց ու հայկական հեռուստաալիքներով տասնամյակներով քարոզվեց արտագաղթը իբրև թե հայրենիքին «դրսից ավելի արդյունավետորեն օգնելու» (ինքնա)խաբուսիկ դրույթը։

8. Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն 2008-2009 թթ. թուրք ցեղասպանների հետ վարեցին այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» ու ստորագրեցին ՀՀ առաջին կապիտուլյացիան՝ ստորացուցիչ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ՎԱՐԺԵՑՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ընդդեմ ազգային շահերի։ Այդ դավաճանությունն էլ հող նախապատրաստեց 2020 թ. արցախյան դավաճանական կապիտուլյացիայի համար (ահա այդ տարիներին իմ բազմաթիվ քննադատական նյութերից ընդամենը մեկը, որտեղ նշվում են Թուրքիայի հետ կեղծ-նժդեհականների սիրախաղի կործանարար հետևանքները՝ http://blog.ararat-center.org/?p=380)։

9. Վերջին երկուսուկես տասնամյակում ՀՀ խամաճիկային քաղաքական ղեկավարությունն այդպես էլ չըմբռնեց ազատագրված հողի կենսական արժեքն ու նշանակությունը հայոց ազգ-պետության գոյակերտման ու գոյատևման համար՝ երբեք չորդեգրելով ամեն գնով այդ կենսատարածքը պաշտպանելու և վերաբնակեցնելու հետևողական քաղաքականություն։

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ԲՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ փաշինյանական խունտայի դավաճանական քայլերի, միջոցառումների և հանցավոր անգործունեության թվին պետք է դասել հետևյալ գործողությունները.

1) Նախապատերազմական փուլում փաշինյանական խունտան ամեն ինչ արեց հասարակության ուշադրությունը երկրորդական ու երրորդական հարցերի վրա շեղելու, միջհայկական պառակտումներ առաջացնելու և եղածներն էլ սրելու ուղղությամբ։

2) Խունտան լիովին քայքայեց ՀՀ ազգային անվտանգության առանց այն էլ տկար ու խոցելի համակարգը։ Մասնավորապես, գրեթե լիովին չեզոքացվեց ԱԱԾ գործունեությունը՝ այդ ծառայությունն ամբողջությամբ ոստիկանական գործառույթների կատարմանն ուղղելու և նրա ղեկավար կազմում հաճախակի փոփոխություններ կատարել կանխամտածված քայլերի միջոցով։

3) Նոր և նորագույն անհրաժեշտ սպառազինությունների փոխարեն ՀՀ բյուջեի սուղ միջոցներով խունտան կատարեց ֆիզիկապես ու բարոյապես մաշված, խոտան, մեր պայմանների ու կարիքների համար անպիտան զինատեսակների ու զինամթերքի մեծածախս գնումներ (դրա վառ օրինակն են պատերազմի ժամանակ չգործած ՍՈՒ-30-ններն ու Հորդանանից բերված ՀՕՊ հնացած համակարգերը)։

4) ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կազմում իրականացված կադրային ջարդը, լայնածավալ ու հաճախակի փոփոխություններն զորքերի ընդհանուր կառավարման մեջ առաջացրեցին խառնաշփոթություն, անկազմակերպվածություն և կարգապահության անկում։

5) Տեղեկություններ կան նաև առ այն, որ պատերազմից ընդամենը 2-3 օր առաջ ՊԲ հրամկազմի միջին օղակներում ծառայող մի քանի տասնյակ սպա, առանց որևէ պատճառաբանության, հրաման են ստացել շտապ հրաժարականի դիմում գրել ու լքել բանակը (https://www.youtube.com/watch?v=Vg69FdMyAKI…)։

6) Թշնամու մոտալուտ անխուսափելի հարձակման մասին հավաստիորեն տեղեկանալուց հետո նրան կանխարգելիչ (превентивный) կամ կանխահարձակ (упреждающий) հարված չհասցվեց։ Այնինչ այդպիսով ադրբեջանական բանակին պետք էր զրկել առաջին հարված հասցնելու մեծ առավելությունից՝ նաև առաջացնելով նրա շարքերում շփոթմունք և անվստահություն։ Ըստ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, ադրբեջանական հարձակման միայն առաջին 15 րոպեում ոչնչացվել են Արցախի Պաշտպանության Բանակի ՀՕՊ-ի կեսը և հրետանու 40 տոկոսը։ Հայկական բանակի կանխահարձակ հարվածը կկանխեր այդ վիթխարի կորուստները և նախաձեռնությունը թեկուզ ժամանակավորապես կանցներ մեր ձեռքը։ Նկատենք, որ կանխարգելիչ հարվածի հույժ կարևորությունն արտաքուստ ճանաչվել և ընդունվել էր ՀՀ պաշտպանական նոր՝ «տոնոյանական» դոկտրինում, սակայն վճռորոշ պահին դավաճանաբար այդ քայլը դրժվել էր։

7) Պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում չանցկացվեց համընդհանուր զորահավաք, ըստ այդմ՝ բանակը չստացավ անհրաժեշտ քանակի մարդուժ։

8) Ավելին, տապալվեց նաև Արցախում համընդհանուր զորահավաքի կազմակերպումը, որովհետև պատերազմի ամենաառաջին օրերից թույլ տրվեց, որպեսզի արական սեռի չափահաս հազարավոր տղամարդիկ հեռանան ՀՀ։

9) ՀՀ-ի տնտեսությունն ու ամբողջ կենսագործունեությունը չդրվեցին ռազմական շավիղների վրա՝ դրանով իսկ երկիրն ու ազգաբնակչությունը չնախապատրաստվեց ավելի երկարատև պատերազմի։

10) Պատերազմի ժամանակ խափանված էր նաև հրամանատարական ուղղահայացը։ Միմյանց հակասող ու խառը հրամաններ արձակողների շրջանակը լայն էր։ Հրամաններ էին արձակում ռազմական և քաղաքացիական իշխանությունների զանազան բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՀՀ ռազմականապես անմեղսունակ վարչապետից, նրա տիկնոջից ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետից սկսած մինչև Արցախի Հանրապետության նախագահ, ՊԲ հրամանատար, ոչ պաշտոնական ռազմական գործիչներ, շրջանների ղեկավարներ և այլն։

11) Բանակային պահեստազոր կազմավորելու փոխարեն կուսակցական ու տեղական կառավարման մարմինների հիման վրա կամավորական ջոկատներ ստեղծելու փաշինյանական խունտայի հոկտեմբերի 21-ի կոչն ու հետագա «ջանքերը» պետք է գնահատել որպես արհեստական խառնաշփոթ ստեղծելու և ճակատը քայքայելու բացահայտ դավաճանական քայլեր։

12) Պահեստազորայիններն ու կամավորականները շատ հաճախ առաջնագիծ էին ուղարկվում անկազմակերպ, անպատրաստ և նույնիսկ անհրամանատար։ Իսկ տեղում նրանք հաճախ զրկված էին հարևան զորամասերի ու ջոկատների հետ կապի միջոցներից, ու ռազմական իրավիճակի մասին տարրական պատկերացումներից։

13) Պատշաճ կերպով չկազմակերպվեց սփյուռքից կամավորականների ժամանումն ու նրանց արդյունավետ ներգրավումը ՀՀ ԶՈՒ կազմի մեջ։

14) Շատ դեպքերում կամավորապես զինկոմիսարիատներ ներկայացած մասնագետ զինվորականներին (որոնց կարիքը բանակը շատ էր զգում) պարզապես տուն են ուղարկել՝ ասելով, թե հետո կկանչեն։

15) Հայկական զինանոցում եղած «Իսկանդեր» տիպի հզոր հրթիռային համակարգերն այդպես էլ չօգտագործվեցին։ Մասնավորապես, դրանց միջոցով թշնամու օդանավակայաններին և հրամանատարական կետերին հարվածներ չհասցվեցին՝ թույլ տալով, որպեսզի երնկնքում թշնամին բացարձակ տիրապետություն հաստատի։

16) Համարժեք պատասխան չտրվեց Ստեփանակերտի, Շուշիի և Արցախի մյուս բնակավայրերի ռմբակոծմանն ու հրթիռակոծմանը։

17) Ռազմավարական, քաղաքական ու խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող մի շարք բնակավայրերից հայկական զորքերը դուրս են եկել վերևից իջեցված հանցավոր հրամաններով։ Հենց այդպես են հանձնվել թշնամուն, մասնավորապես, Հադրութը, Քարինտակը և Շուշին։ Ավելին, հետագայում հայկական ստորաբաժանումներին թույլ չի տրվել գրոհել ու հետ վերցնել այդ բնակավայրերը (Հադրութի դավաճանության մասին տե՛ս, մասնավորապես, https://www.aravot.am/2020/12/03/1156564/; https://www.aravot.am/2020/12/15/1159291/; Քարինտակի և Շուշիի հանձնման մասին՝ https://news.am/arm/news/614232.html; https://168.am/2021/01/17/1445806.html)։

18) Հայկական կողմի հրամանատարությունը, փաստորեն, չձեռնարկեց հակահարձակողական որևէ խոշոր գործողություն՝ նախաձեռնությունը կամովին և ամբողջովին հանձնելով թշնամուն։ Մինչդեռ հակահարձակումներ կազմակերպելու համար քանիցս առկա են եղել միանգամայն լուրջ հիմքեր ու պայմաններ։

19) Պատերազմի ընթացքի մասին ՀՀ պաշտոնական լրատվամիջոցներով մատուցվող տոտալ ապատեղեկատվությունը՝ ամպագորգոռ «Հաղթելու ենք» բացականչություններով ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էր դնում, ինչը և թույլ չտվեց հասարակության առողջ ուժերին ժամանակին հասկանալ իրավիճակի ծայրահեղ լրջությունը և պատշաճ կերպով արձագանքել մոտալուտ աղետին։

20) Արցախի անտառալեռնային գոտում, ինչպես նաև բուն բնակավայրերում կարելի էր շատ արդյունավետորեն դիմադրել այն զենքով, որը Հայկական բանակն ուներ, իսկ պակասելու դեպքում այն կարելի էր արագորեն լրացնել՝ փոքր տրամաչափի ականանետեր, հակատանկային և հակաօդային դյուրակիր (այդ թվում՝ նորագույն) համակարգեր («Կորնետ», «Վերբա» և այլն), հաստոցային ավտոմատ նռնականետեր (АГС և այլն), ծանր գնդացիրներ (ДШК և այլն), այլ տեսակի հրազեն։ Այդպես կարելի էր շատ երկար դիմադրել։ Կարելի էր և պետք էր զարկ տալ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությանը։ Հոկտեմբերի վերջին թշնամու հարձակողական ռեսուրսներն արդեն սպառվում էին և նա արդեն սկսել էր կորցնել իր վստահությունը։ Ուրեմն, պետք էր կռվել մինչև թշնամուն հյուծելը, այլ ոչ թե հանձնվել այսպիսի աղետալի հետևանքներով։ Իսկ ինչ վերաբերում է, թե Ստեփանակերտը կշրջափակեին ու զորքը կկոտորեին, ապա դրանք դատարկ խոսակցություններ են։ Թշնամու ամեն քայլին կարելի էր հակադրել սեփական հակաքայլեր, ներառյալ հենց Ստեփանակերտում փողոցային կռիվներ, ծայրահեղ դեպքում նույնիսկ Ստեփանակերտի հանձնում և կազմակերպված նահանջ։ Բայց երբեք չէր կարելի դիմել ամբողջական կապիտուլյացիայի և ռազմավարական անգնահատելի նշանակություն ունեցող շրջանների՝ քարվաճառի, ղուբաթլուի եվ զանգելանի հանձնմանը։

Մինչդեռ կապիտուլյացիա ստորագրելու փոխարեն պետք էր ընդամենը ճշմարտությունն ասել ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ժողովրդին ոտքի հանել, փոխարինել անգրագետ գեներալներին գրագետներով, դրսից հրավիրել ռազմական խորհրդատուներ և, ամենակարևորը, կռվել մինչև վերջին հնարավորությունը՝ անկախ նրանից, թե Շուշին կամ Ստեփանակերտը կընկնեին են թե ոչ։ Անկախ նրանից, թե որքան զոհեր կունենայինք, որովհետև թշնամուն կպատճառվեին ավելի մեծ կորուստներ։ Այդ պարագայում Շուշին էլ չէր ընկնի կամ արագորեն հետ կգրավվեր, ինչպես և մեկ անգամ արդեն հետ էր գրավվել։ Այդ դեպքում Հայաստանն էլ որպես (կիս)անկախ պետություն վերապրելու հնարավորություն կունենար։ Սյունիքն էլ չէր դառնա ծայրաստիճան խոցելի թիրախ։ Հասկացե՛ք, Երևանն էլ եթե ռմբակոծվեր, կռիվը պետք էր շարունակել։ Այդ դեպքում միայն կունենայինք արժանապատիվ խաղաղություն և զարգանալու մեծ հնարավորություններ։

Իսկ այժմ ամեն ինչ պետք է սկսել շատ ավելի ցածր կետից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Աշոցք գյուղում Բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ տուժած Վաղ թե ուշ ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները․ Թրամփ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին (Տեսանյութ) Պատրաստվե´ք ավելի շատ գումար աշխատելու. Գագիկ Ծառուկյան Կրեմլը Հայաստանից բացատրություն է պահանջում Զելենսկու այցի վերաբերյալՄահացել է Մանե Թանդիլյանի մայրըՊակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքումԳերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ)Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ)Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ Ֆիցո Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում Քանաքեռ- Զեյթունի թաղապետը քարոզում է բնակիչներին ընտրել «Քաղաքացիական պայմանագրին»՝ համար 16 Իրանն աշխարհի չորս գերտերություններից մեկն է․ Հաջիբաբայի Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Ֆրանսիայում «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Վարդենիսում (տեսանյութ) Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն․ Հակոբ Բադալյան Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՈՒՂԻՂ.«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 10-ինԲուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր Դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել. Բայրամովը՝ սահմանազատման մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հետ գործարքը Արթուր Ավետիսյանը հաղթել է միջազգային մրցաշարում«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը մայիսի 10-ի առավոտյան Ինչպե՞ս է փոխվել և մեծացել «Կարգին հաղորդում»-ից հայտնի Անդրանիկը Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի Ավտովթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. Ավտոմեքենան հայտնվել է գետումՄխիթարյանը կարևոր հայտարարություն է արել ապագայի վերաբերյալ Մայիսի 10-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՀանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվելԻնչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներԻրան-ԱՄՆ հակամարտությունը Ռուսաստանին դնում է բարդ դրության մեջ. Պուտին
Ամենադիտված