Քննարկվել են PIF հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները
Տնտեսություն
Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամի (PIF) տնօրեն արքայազն Սաուդ բին Սուլթան ալ Սաուդի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանրային ներդրումային հիմնադրամը (PIF) Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամն է՝ աշխարհում ամենամեծերից մեկը։ Կառավարում է ավելի քան 900 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։ Հիմնադրամը ներդրումներ է կատարում տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տուրիզմի և սպորտի ոլորտներում՝ լինելով աշխարհի հինգ խոշորագույն պետական ներդրումային հիմնադրամներից մեկը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ