Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան Չինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի Եվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրի Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել է 

ՀՀ-ին է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողատարածք

Հասարակություն

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, 2006 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վ.Մ.-ին (Վարդգես Մաթևոսյան-խմբ.), 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ի (Հովիկ Աբրահամյան-խմբ.) վարորդ Գ.Գ.-ին և Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ին (Ալիկ Սարգսյան-խմբ.) պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:

Վերոնշյալ՝ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:

Ուսումնասիրության արդյունքներով՝ դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Կադաստրի կոմիտեին՝ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության և Արարատի նախկին մարզպետի միջև 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրի միակողմանի լուծման պետական գրանցում կատարելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կատարվել է վիճարկվող հողատարածքների անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման պետական գրանցում:

Գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ շրջական միջավայրի նախարարին՝ վերոնշյալ հողատարածքներում չափագրման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքներով՝ Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) (3 դրվագ)»,- ասվում է հաղորդագրությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ ԲաբայանԽցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավը
Ամենադիտված