Բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ընկերությունում (տեսանյութ)
ՏեսանյութերՄարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մի շարք բարեփոխումներ են կատարվել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ձեռք բերված կապի միջոցների շնորհիվ 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100 %-ով, ինչը հնարավորություն է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։
Բջջային նոր հավելվածով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:
Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:
«Մարդկանց առողջությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքում է, և մենք շարունակելու ենք բարելավել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը»,- նշված է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան