Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին
Քաղաքական
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին, որն անցկացվում է ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ ներկայացուցիչներ և ռազմական կրթության պատասխանատուներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ առարակայական ծրագրերի փոփոխությունները:
Անդրադարձ է եղել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին. նշվել է, որ ապահովվելու է ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ սպայական կրթություն ստացող ուսանողների համար: Առանձնակի կարևորվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո բանակային խաղերի անցկացումն ուժային կառույցների միջև, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)