Գերմանիայում պատասխանել են Զելենսկու` Օրբանի հասցեին կտրուկ խոսքերին
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու սպառնալիքները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ վտանգավոր են թվում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ուղղված նրա խոսքերին այսպես է պատասխանել գերմանական Berliner Zeitung թերթը։
«Այդ կտրուկ խոսքերն ավելին են, քան պարզապես դիվանագիտական հռետորաբանությունը։ Դրանք դարձել են հակամարտության հերթական էսկալացիան, որը լղոզում է ռազմական գործողությունների համարժեք վարման և դաշնակիցներին շանտաժի ենթարկելու միջև սահմանները», - նշված է հոդվածում։
Այսպես է հեղինակը մեկնաբանել Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան կգտնի Եվրոպային ռուսական նավթից «ազատելու» միջոց։
Ավելի վաղ Օրբանը հայտնել էր, որ ԱՄՆ-ն բացառություն է արել Հունգարիայի համար պատժամիջոցների հարցում՝ թույլ տալով նրան ռուսական էներգակիրներ գնել «Դրուժբա» և «Թուրքական հոսք» խողովակաշարերով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան