«Հնարավոր է գնիջեցում լինի»․ Էկոնոմիկայի փոխնախարարը՝ Ղազախստանից ներկրված 4-րդ կարգի ցորենի մասին
Քաղաքական
Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու է Ղազախստանից Հայաստան ներմուծվել 4-րդ կարգի ցորեն։
«Եթե ներկրվում է, ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք Հայաստանին։ Ի՞նչ կա այդտեղ»,-նշեց նա։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ նախարարությունը չէր ասել, որ անասնակեր է գալիս, փոխնախարարը նշեց. «Ասել են՝ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի՞, ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս՝ կաթ կամ յուղ»։
Նրա կարծիքով՝ ճանապարհները դիվերսիֆիկացվում են, «հիմա այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն»։
«Դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Բայց պարզ է չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, լավ է՝ հնարավոր է գնիջեցում լինի»,– ասաց Զաքարյանը։
Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանից ներկրվածը բարձրակարգ ցորեն է եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)