ԱՄՆ բանակում ընդունել են Ռուսաստանի գերազանցությունը
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը մարտական անօդաչու թռչող սարքերի զարգացման գործում գերազանցում են ԱՄՆ բանակին: Այս մասին հայտարարել է ամերիկյան 25-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Ջեյմս Բարտոլոմեեսը: Նրան մեջբերում է The War Zone պորտալը։
«Մենք հետ ենք մնում։ Անկեղծ կլինեմ։ Կարծում եմ՝ մենք հասկանում ենք, որ հետ ենք մնում», - խոստովանել է զինվորականը։
Նրա կարծիքով՝ ամերիկացիների առաջընթացն այս ոլորտում «բավական արագ» տեղի չի ունենում։ Նա նշել է, որ հատկապես ԱՄՆ-ն հետ է մնում հեռահար դրոնների արտադրությունից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան