Այս պատմության ավարտը դեռ պետք է գրվի․ Սարկոզի
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով ազատ է արձակվել Փարիզի բանտից, կպայքարի իր հեղինակության համար: Քաղաքական գործիչը հայտարարել Է, որ այժմ պատրաստվելու է բողոքարկման լսումներին, որպեսզի ամբողջ էներգիան կենտրոնացնի իր անմեղության ապացուցման վրա։ Այս մասիմ նա հայտնել է X սոցցանցի էջում:
«Ճշմարտությունը կհաղթանակի։ Դա ակնհայտ է, քանի որ կյանքն է սովորեցնում։ Այս պատմության ավարտը դեռ պետք է գրվի», - նշել է պետության նախկին ղեկավարը։
Բացի այդ, Սարկոզին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցել են իրեն բանտում և նամակներ են գրել՝ ընդգծելով, որ անտարբեր մարդկանց արձագանքներն ու ուղերձները ցնցել են իրեն և «ուժ են տվել դիմանալու այս փորձությանը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան