Ղազախստանից ներմուծված ցորենն օգտագործվելու է հացի արտադրության մեջ․ ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
Շատ ծիծաղելի է, ոնց որ արդեն «լաբորատոր փորձաքննության» են ենթարկել ցորենը և եզրահանգման եկել, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ղազախստանից ներմուծված 4-րդ կարգի ցորենին և ընդդիմադիրների քննադատություններին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա հիշեցրեց, որ ղազախական կողմն արդեն պաշտոնապես հայտարարել է, թե ինչ կարգի ցորեն է արտահանել Հայաստան. «Ըստ էության, դա ցորեն է, որն օգտագործվելու է հացի արտադրության մեջ։ Չեմ ուզում գնահատական տալ, բայց ընդդիմության լաբորատոր փորձաքննության եզրահանգումներն են արժանի ծաղրի ու քամահրանքի»։
Լրագրողների դիտարկմանը, թե Էկոնոմիկայի փոխնախարարը չի հերքել, որ ներկրվածն անասնակեր է՝ պատգամավորը պատասխանեց.«Ես պետք է լսեմ Էկոնոմիկայի փոխնախարարի ասածը, որպեսզի կարողանում մեկնաբանել։ Ինչպես գիտեք՝ ես ցորենի մասնագետ չեմ։ Կան կարիքներ, ենթադրում եմ, որ ՀՀ-ն իր տարբեր կարիքների համար է ներկրում ապրանքներ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)