Ֆիցոն մռայլ կանխատեսում է արել Ուկրաինայի վերաբերյալ
Աշխարհ
Ռուսաստանի սուվերեն ակտիվների հաշվին Ուկրաինային վարկերի տրամադրումը կհանգեցնի նրան, որ հակամարտությունը կձգձգվի ևս երկու տարով։ Նման մռայլ կանխատեսում է արել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, նրա խոսքերը փոխանցում է The European Conservative-ը:
«Մենք ուզում ենք վերջ տալ պատերազմին, թե՞ բորբոքել այն։ Մենք պատրաստվում ենք Ուկրաինային 140 միլիարդ եվրո տալ։ Ինչ է դա նշանակում: Որ պատերազմը կշարունակվի ևս առնվազն երկու տարի», - ասել է քաղաքական գործիչը։
Նա նաև հավաստիացրել է, որ Սլովակիան չի մասնակցի իրավական և ֆինանսական ծրագրերին, որոնք ուղղված են Կիևի պաշտպանունակության ֆինանսավորման համար ռուսական ակտիվների օգտագործմանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան