ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը գտնվում է լռության ընթացակարգի փուլում․ Ֆիդան
Թուրքիա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Գազայի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ քննարկումները, որը թույլ կտա օտարերկրյա ուժեր տեղակայել անկլավում, շարունակվում են, և փաստաթուղթը վերանայման փուլում է։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Դիվանագետը ընդգծել է, որ բանաձևի տեքստը չպետք է խոչընդոտի Գազայի ապագա խաղաղության գործընթացին և չպետք է թույլ տրվի, որ այն խափանի։ ՄԱԿ-ի անդամ պետությունները ներկայումս շարունակում են իրենց գնահատականները, և լռության ընթացակարգը հնարավորություն է տալիս մանրակրկիտ վերանայել բանաձևի նախագիծը, առարկություններ ներկայացնել և պարզաբանել իրենց դիրքորոշումները։
Ֆիդանը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի նախապատրաստումը չափազանց կարևոր է։ Նա նշել է, որ երկրների մի խումբ կարծում է, որ նման բանաձևը անհրաժեշտ է համապարփակ խաղաղության համաձայնագրի հետագա փուլերի իրականացման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)