Լիտվայի իշխանությունները Բելառուսին մեղադրել են «հիբրիդային հարձակումների» մեջ
Աշխարհ
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հանդիպել է Ջոն Քոուլի հետ, ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել էր Բելառուսում հատուկ դեսպանորդ։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Բուդրիսը Քոուլին պատմել է Բելառուսի «օդային տարածքի խախտումների» և անօրինական միգրանտների շարունակական հոսքի մասին։
«Չնայած Լիտվայի կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին և միջազգային ճնշմանը՝ բելառուսական ռեժիմը շարունակում է իր հիբրիդային հարձակումները Լիտվայի դեմ՝ սպառնալով միջազգային ավիացիոն անվտանգությանը և սրելով լարվածությունը տարածաշրջանում», - հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան