Եվրոպան ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ նոր հետախուզական գործակալություն կստեղծի
Աշխարհ
Եվրահանձնաժողովը մտադիր է ստեղծել ԵՄ նոր հետախուզական մարմին, որը կգլխավորի ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
FT-ի աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովը «ուսումնասիրում է իր անվտանգության և հետախուզական կարողությունները ամրապնդելու ուղիները»։
Բրիտանական թերթի տվյալներով՝ «այս մոտեցման շրջանակներում քննարկվում է հատուկ մարմնի ստեղծումը»։
Ավելին, ԵՄ-ն մտադիր է ստեղծել մասնագիտացված կենտրոն՝ Ռուսաստանից, Չինաստանից և այլ երկրներից ենթադրյալ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան