Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ «Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը 

Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի հետ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է պատվիրակությանը

Քաղաքական
Նոյեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Նպատակը համագործակցության հնարավոր ուղիների հստակեցումն էր՝ Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի ծրագրի շրջանակում:
 
Փոխնախարարը, կարևորելով անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարումը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում, ընդգծել է ՆԳ նախարարության և Կենտրոնի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
 
Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտին առնչվող հիմնական ուղղությունները՝ ՆԳ նախարարության մանդատի շրջանակում, ստորաբաժանումների գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները՝ մատնանշելով համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։
 
Մասնավորապես՝ անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի, մաքսանենգության, ինչպես նաև կոռուպցիոն և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։
 
Կարևորվել է նաև կրթական բաղադրիչի դերը՝ մասնավորապես վերապատրաստումների, դասընթացների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը՝ որպես արդյունավետ գործընկերության և մասնագիտական կարողությունների ամրապնդման միջոց։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անթյե Ֆրիցը նշել է, որ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևի կենտրոնը երկար տարիներ աջակցում է Հայաստանի Հանրապետությանը անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացներում։ Նա ներկայացրել է միջազգային լավագույն փորձի մի շարք օրինակներ և պատրաստակամություն հայտնել քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղիները։
 
Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ մասնավորապես անվտանգության, միգրացիայի, մաքսանենգության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մանրամասն ուսումնասիրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և մշակել համատեղ հայեցակարգային առաջարկ՝ համագործակցության հստակ ուղղությունները սահմանելու նպատակով։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի վարչապետի խորհրդական. BRICS-ը օրեցօր ավելի է հզորանումԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինիՀորմուզի կառավարումը չի վերադառնա նախահակամարտական ​​վիճակին. ՂալիբաֆՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնելԼոնդոնը բացասաբար է արձագանքել ԵՄ գագաթնաժողովի հետաձգմանը Սթարմերի հրաժարականից հետո. FTԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինԱյս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննությանՎան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքելՔննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակելԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. ՍաղաթելյանՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթFord-ը և General Motors-ը կարող են սկսել Patriot և Tomahawk զենքերի արտադրությունըՓամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնումAl Hadath. Ֆրանսիան չի աջակցի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՌուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թրամփը կանդրադառնա Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու դժկամությանը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավորԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱյս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա ԿոսՎրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհըՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՀուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք»Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համար
Ամենադիտված