Եվրահանձնաժողովը հետախուզական մարմին կստեղծի
Աշխարհ
Եվրահանձնաժողովը մտադիր է հետախուզական մարմին ստեղծել։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եվրահանձնաժողովի անանուն ներկայացուցչի տվյալներով՝ հանձնաժողովն ուսումնասիրում է անվտանգության և հետախուզության ոլորտում կարողությունների ամրապնդման միջոցները՝ «հատուկ մարմին» ստեղծելու համար։
Եվրահանձնաժողովի հետախուզական մարմնի ստեղծումը քննարկման փուլում է և հիմնված կլինի Եվրոպական արտաքին կապերի ծառայության դեպարտամենտների հետ սերտ համագործակցության վրա: Պարբերականի մեկ այլ զրուցակից ընդգծել է, որ Եվրամիությունն ու ԵՀ-ն պետք է միավորեն իրենց հետախուզական տվյալները՝ հանուն ավելի մեծ արդյունավետության:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան