Ռուսական ակտիվները գլխացավանք են դարձել ԵՀ-ի համար․ Politico
Ռուսաստան
Եվրահանձնաժողովը չի կարողացել Բելգիային համոզել բռնագրավել Ռուսաստանի սառեցված ակտիվները։ Այս մասին գրում Է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Բելգիան պնդել է, որ Եվրամիության մյուս երկրները ֆինանսական երաշխիքներ տրամադրեն Ուկրաինային վարկի համար։ Բացի այդ, եվրոպական ևս մեկ առաջնորդ հրաժարվել է մասնակցել ռուսական ակտիվների բռնագրավմանը: Խոսքը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մասին է։
Միավորման անդամ երկրների ֆինանսների նախարարները ակտիվների բռնագրավման հարցի քննարկմանը կվերադառնան այս ամսվա վերջին: Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը Կիևի համար ֆինանսավորման այլընտրանքներ կներկայացնի, եթե ռուսական սառեցված ակտիվների շուրջ չհաջողվի պայմանավորվել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան