Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Հասարակություն
Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության և շահառու խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը, ձևավորվում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ։
Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։
Խորհրդին անդամակցելու հայտերը կարելի է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։
Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)