ԵՄ-ն նախազգուշացրել է Սլովակիային․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության արդարադատության և իրավունքի գերակայության պահպանման հարցերով հանձնակատար Մայքլ Մաքգրատը Սլովակիային նախազգուշացրել է սահմանադրական փոփոխությունների հետևանքների մասին, որոնք ազգային օրենսդրությանը գերակայություն են տալիս Եվրոպական միության օրենսդրության նկատմամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ավարտում է իրավիճակի գնահատումը և իր որոշման մասին կհայտարարի «ամենամոտ ժամանակներս»: Նա ընդգծել է դաշինքի դիրքորոշումը, ըստ որի ԵՄ օրենսդրությունը առաջնահերթություն ունի բոլոր 27 անդամ պետությունների համար:
«Ես ցանկանում եմ հստակություն մտցնել. Եվրամիության օրենսդրության գերակայությունը պետք է պահպանվի նրա տարածքում բոլոր դեպքերում», - հայտարարել է Մաքգրատը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան