Ռուսաստանի մասնակցության ոչ մի ապացույց չկա․ վերլուծաբան
Աշխարհ
Եվրոպական երկրներում դրոնների հետ կապված միջադեպերին Ռուսաստանի մասնակցության ապացույցներ չկան։ Այս մասին հայտարարել Է Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը X սոցիալական ցանցի իր օգտահաշվում։
«Ոչ մի ապացույց չկա, որ եվրոպական օդանավակայանների մոտ դրոնների հայտնվելու հետևում կանգնած է Ռուսաստանը», - ընդգծել է Դիզենը: Պրոֆեսորը նշել է, որ ԱԹՍ-ների արձակմանը մասնակից բոլոր անձինք տեղի բնակիչներ են եղել։
Նա հավելել է, որ այդ միջադեպերին Ռուսաստանի մասնակցության մասին հաղորդագրությունները տարածում են «պատերազմ հրահրողները», որոնց ձեռնտու է պատմվածքների վաճառքը, այլ ոչ թե փաստերի լուսաբանումը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան