Լավրովը Զելենսկուն «նացիստ» է անվանել
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ կոշտ արտահայտվել է Ուկրաինայի նախագահի հասցեին՝ հայտարարելով, թե Վլադիմիր Զելենսկին իր գործողություններով ցույց է տալիս «նացիստական գաղափարներին հավատարմություն»։
Լավրովի այս հայտարարությունը հնչել է նրա վիդեոհարցազրույցի ընթացքում, որը հրապարակվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում։ Նա ընդգծել է, որ Զելենսկու քաղաքական ուղին և քայլերը «հստակ ցույց են տալիս նրա իրական համոզմունքները»։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մանրամասնել՝ ինչ կոնկրետ գործողությունների մասին է խոսքը, սակայն այս հայտարարությունը տեղավորվում է Ռուսաստանի երկարատև քարոզչական գծի մեջ, որով Կրեմլը փորձում է Զելենսկուն ներկայացնել որպես «նացիզմի գաղափարական հետևորդ»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան