ԱՄՆ մաքսատուրքերից հետո ճապոնական ավտոարդյունաբերությունը կորցրել է գրեթե 10 միլիարդ դոլար շահույթ
ԱՄՆ
Toyota, Honda, Nissan, Mazda, Mitsubishi, Subaru և Suzuki ընկերությունների ընդհանուր շահույթը ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետևանքով նվազել է 9.7 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնել է Nikkei-ն՝ նշելով, որ սա ճապոնական ավտոարտադրության առաջին նման անկումն է կորոնավիրուսի պանդեմիայից հետո։
Հաշվետու ժամանակահատվածում՝ 2025 թվականի ապրիլից սեպտեմբեր, նշված ընկերությունների համախառն շահույթը կազմել է շուրջ 2.1 տրիլիոն իեն՝ ավելի քան 13 միլիարդ դոլար, ինչը 30 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տնտեսագետների կարծիքով՝ մաքսատուրքերը զգալի հարված են հասցրել Ճապոնիայի արտահանմանը և տնտեսական աճին։
Աղբյուրի տվյալներով՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում Ճապոնիայի ՀՆԱ-ն նվազել է 1.2 տոկոսով՝ հիմնականում ԱՄՆ մաքսատուրքերի հետևանքով առաջացած արտահանման անկման պատճառով։ Արտահանման ծավալները երկրորդ եռամսյակի համեմատ կրճատվել են շուրջ 4 տոկոսով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան