Լավրովը հայտարարեց՝ Ռուսաստանը չի կարող թույլ տալ թուլություն, երբ ԵՄ արժեքը դարձել է նացիզմի վերածնունդը
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող «ցույց տալ թուլություն», երբ, նրա ձևակերպմամբ, Եվրոպական միության գլխավոր արժեքը դարձել է նացիզմի վերականգնումը։
Լավրովը ընդգծել է, որ Ուկրաինայի հարցում Բրյուսելից Ռուսաստանը լսում է միայն խոսքեր «Ուկրաինայի հաղթանակի անհրաժեշտության մասին»․ «Նրանք ասում են՝ պետք է միշտ պաշտպանել Ուկրաինան, քանի որ նա պաշտպանում է եվրոպական արժեքները։ Բայց դա ինքնաբացահայտում է, ինքնախոստովանություն», — ասել է նախարարը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գործողություններով ցույց է տալիս «նացիստական համոզմունքների» հանդեպ հավատարմություն՝ հիշեցնելով նրա հրապարակային հանդիպումները «Ազով» ստորաբաժանման զինյալների հետ (կազմակերպություն, որը Ռուսաստանում ճանաչված է որպես ահաբեկչական)։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան