Ուկրաինան պատրաստ չէ ԵՄ-ին միանալու՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները «ոչինչ չեն արել մարդու իրավունքների ոլորտում», որպեսզի իրականում պատրաստ լինեն Եվրամիությանը միանալուն։ Նրա խոսքերը հրապարակվել են ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված վիդեոհարցազրույցում։
Լավրովը նշել է, որ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը «սխալ կերպով է ներկայացնում իրավիճակը», երբ հայտարարում է, թե Ուկրաինան արդեն համապատասխանում է անդամակցության չափանիշներին։ Նախարարը շեշտել է, որ ոչ մի քայլ չի արվել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերականգնման ուղղությամբ, իսկ այդ հարցը դեռևս մնում է ԵՄ անդամ որոշ երկրների՝ հատկապես Հունգարիայի մտահոգության առարկան։
Լավրովը հիշեցրել է նաև իր նախկին հայտարարությունները, ըստ որոնց՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գործողություններով ցույց է տալիս նացիստական գաղափարներին հավատարմություն՝ պարբերաբար ներկայացնելով «Ազով» ստորաբաժանման զինյալներին որպես հերոսներ (կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում)։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան