Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև զբոսաշրջության զարգացման հեռանկարները
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Օմանի նախարար Սալիմ Մոհամեդ Ալ Մահրուքուիին։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Օմանի միջև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և վերջին տարիների դրական միտումները։
Հաստատվել է, որ քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց վիզայի, ինչը խթանում է զբոսաշրջային հոսքերը։
Ընգծվել է ուղղակի չվերթների մեկնարկի կարևորությունը զբոսաշրջության աճի համար։
Լուսինե Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի առաջընթացը կայուն զբոսաշրջության ոլորտում․ Green Key սերտիֆիկացված հյուրանոցներ՝ Armenia Marriott և Holiday Inn Yerevan - Republic Square։
Նախարար Ալ Մահրուքուիին և Օմանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հայկական կողմը հրավիրել է մասնակցելու Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը կանցկացվի Երևանում նոյեմբերի 21-23-ը, ինչպես նաև դեկտեմբերի 13-ին նախատեսվող Տոնածառի լուսավորման արարողությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)