Իվուն բաց կթողնի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերը
Սպորտ
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում մկանային վնասվածք է ստացել և չի միանա ազգային հավաքականին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունգարիայի ընտրանուն, իսկ նոյեմբերի 16-ին մրցակցի դաշտում կհանդիպի Պորտուգալիայի թիմի հետ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)