Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Թոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքով

Հասարակություն

Ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականի օրվա կարգախոսն է՝ «Երեխաների կյանքի ապահովություն», որն ընդգծում է հիվանդության վտանգը երեխաների համար և կարևորում դրա կանխարգելումն, վաղ ախտորոշումը և լիարժեք բուժումը։

Թոքաբորբը սուր շնչառական վարակիչ հիվանդություն է, որը հանգեցնում է թոքային հյուսվածքի ախտահարման։ Այն կարող է պայմանավորված լինել բակտերիաներով (պնևմոկոկներ, հեմոֆիլուս բակտերիաներ, ստաֆիլոկոկներ, ստրեպտոկոկներ և այլն), վիրուսներով (գրիպի վիրուս, շնչառական սինցիտիալ վիրուս, ռինովիրուսներ, ադենովիրուսներ, պարագրիպի վիրուսներ և այլն) կամ սնկերով (ասպերգիլներ, կանդիդաներ, պնևմոցիստներ և այլն)։

Բակտերիալ թոքաբորբը հիվանդության առավել տարածված ձևն է՝ կազմելով բոլոր դեպքերի շուրջ 30–40%-ը։ Վարակի էթիոլոգիայում, հատկապես կազմակերպված կոլեկտիվներում (մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնական հաստատություններ և այլն) ձևավորվող համաճարակային օջախների դեպքում, կարևոր դեր են խաղում նաև միկոպլազմաները (Mycoplasma pneumoniae) և խլամիդիաները (Chlamydia pneumoniae)։

Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է թոքաբորբի շուրջ 450 միլիոն դեպք: Երեխաների շրջանում հիվանդացության ցուցանիշը կազմում է 1400 դեպք/100.000 երեխաների հաշվով, ընդ որում հիվանդացության մակարդակը ամենաբարձրն է Հարավային Ասիայում (2500/100.000) և Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում (1620/ 100.000):

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին՝ թոքաբորբը շարունակում է մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ թոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ը ավարտվում է մահվան ելքով։ Ամեն 13 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ է մահանում թոքաբորբից։ Ըստ Global Burden of Disease (GBD) հաշվետվության՝ 2021 թվականին թոքաբորբից մահացել է մոտ 2,1 միլիոն մարդ։

Թոքաբորբի հիվանդացությունն ու մահացությունը մնում են բարձր բոլոր տարիքային խմբերում, սակայն հիվանդությունը հատկապես ծանր է ընթանում ամենախոցելի խմբերի մոտ՝ մինչև հինգ տարեկան երեխաների, տարեց անձանց, ինչպես նաև իմունային անբավարարություն ունեցող մարդկանց շրջանում։

GBD հաշվետվության տվյալներով՝ չնայած մանկական մահացության ընդհանուր ցուցանիշի նվազմանը, թոքաբորբը շարունակում է մնալ փոքր երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկը։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ թոքաբորբը պատասխանատու է մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի շուրջ 14 տոկոսի համար՝ տարեկան խլելով ավելի քան 700 000 կյանք (յուրաքանչյուր 43 վայրկյանը մեկ երեխա է մահանում թոքաբորբից)։ 2021 թվականին թոքաբորբից մահացել է մինչև հինգ տարեկան 502 000 երեխա և 152 000 նորածին։

Տարեց անձանց շրջանում իրավիճակը ևս մտահոգիչ է․ միայն 2021 թվականին թոքաբորբից մահացել է 70 տարեկանից բարձր ավելի քան մեկ միլիոն մարդ։ Յուրաքանչյուր տարեց հիվանդը, ով հոսպիտալացվում է այս ախտորոշմամբ, դուրս գրվելուց հետո մահանում է մեկ տարվա ընթացքում, և մահվան ռիսկը պահպանվում է մինչև տաս տարի՝ հատկապես հիվանդության ծանր ձևերից հետո։

Մահացությունը հոսպիտալացումից հետո 30 օրվա ընթացքում կազմում է մոտ 6%, իսկ բարդ ընթացքի դեպքում՝ մինչև 34%; վերակենդանացման բաժանմունքներում այդ ցուցանիշը կարող է գերազանցել 50%-ը։

Թոքաբորբից մահերի շուրջ 84%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Հայաստանում 2020 թվականին գրիպից և թոքաբորբից մահացել է 1214 մարդ, ինչը կազմել է ընդհանուր մահացության 5.4%-ը։ Ըստ տարիքի ստանդարտացված մահացության ցուցանիշը կազմել է 27.5՝ 100 000 բնակչի հաշվով։

Թոքաբորբից մահացության մակարդակի վրա զգալի ազդեցություն է ունենում հակամիկրոբային կայունությունը։ 2019 թվականին ստորին շնչուղիների վարակները դարձել են հակաբիոտիկային կայունության հետ կապված ավելի քան 1.5 միլիոն մահերի պատճառ։ Հիմնական հարուցիչը շարունակում էր մնալ Streptococcus pneumoniae-ն, որը պատասխանատու էր այդ դեպքերի շուրջ 16 տոկոսի համար։

Թոքաբորբի հիմնական ախտանշաններն են՝ ջերմությամբ ուղեկցվող տենդը, հազը և շնչահեղձությունը։ Երբեմն հիվանդները կարող են զգալ դիսկոմֆորտ կամ ցավ կրծքավանդակի շրջանում։ Թոքաբորբով բոլոր հիվանդների մոտ դիտվում են ընդհանուր թուլություն, աշխատունակության նվազում, արագ հոգնածություն, զգալի քրտնարտադրություն, քնի խանգարումներ և ախորժակի անկում։

Թոքաբորբի զարգացումը պայմանավորված է կենսաբանական, սոցիալական և էկոլոգիական գործոնների համադրությամբ։ Տարիքը մնում է ամենակարևոր ռիսկի գործոններից մեկը․ ինչպես արդեն նշվել է, առավել խոցելի են մինչև հինգ տարեկան երեխաներն ու 65-70 և բարձր տարիքի անձինք։ Մեծահասակների շրջանում թոքաբորբի բարձր ռիսկ է նկատվում քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց մոտ՝ այդ թվում քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն (ՔՕԹՀ), սիրտանոթային պաթոլոգիաներ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և բրոնխիալ ասթմա։ Ըստ իրականացված հետազոտության տվյալների՝ թոքաբորբով հիվանդացած մեծահասակների ավելի քան 82%-ը ունեցել են առնվազն մեկ նախատրամադրող հիվանդություն։

Երեխաների շրջանում հիվանդության բարձր ռիսկը պայմանավորված է վաղաժամ ծնունդով, ծննդյան ցածր քաշով և կրծքով կերակրման բացակայությամբ։

Ինչպես արդեն նշվել է, էական դեր են խաղում նաև էկոլոգիական և սոցիալական գործոնները։ Օդի աղտոտվածությունն ու ծխախոտի օգտագործումը, այդ թվում նաև պասիվ ծխելը, համարվում են շնչառական համակարգի ֆունկցիայի խանգարման և իմունային պատասխանի թուլացման գլխավոր պատճառները։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ թոքաբորբից մահերի գրեթե կեսը 50 տարեկանից բարձր անձանց շրջանում կապված է հենց այս գործոնների հետ։

Այլ կարևոր գործոնների թվում են թերսնուցումը, բնակարանային ոչ բարենպաստ պայմանները, բժշկական օգնության սահմանափակ մատչելիությունը։

Թոքաբորբի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում պատվաստումը։ Վիրուսային թոքաբորբերի կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում իրականացնել գրիպի դեմ սեզոնային պատվաստում։ Պնևմակոկային վարակների դեմ պատվաստումը պաշտպանում է Streptococcus pneumoniae-ի կողմից հարուցած թոքաբորբերից։ Պատվաստումը հատկապես կարևոր է այն անձանց համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, որոնք կարող են խաթարել իմունային համակարգի գործունեությունը՝ շաքարային դիաբետ, արյան հիվանդություններ, լյարդի հիվանդություններ, ինչպես նաև տարեց անձանց և հղիների համար։

Ոչ սպեցիֆիկ կանխարգելման միջոցները ներառում են առողջ կենսակերպի ձևավորումը, կոփումը, ծխախոտից հրաժարումը, լիարժեք սնուցումը, ձեռքերի հիգիենայի պահպանումը, բնակելի տարածքների կանոնավոր օդափոխումը, ինչպես նաև սուր շնչառական վարակների բարձր տարածման ժամանակաշրջաններում դիմակների օգտագործումն ու մարդկանց խիտ կուտակումներից խուսափելը։

Կարևոր դեր ունեն հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը։ Թոքաբորբը կարող է բարդանալ սեպսիսով, որը զարգանում է պացիենտների մոտավորապես մեկ երրորդի մոտ։ Վաղ ախտորոշումը, հիվանդության ծանրության գնահատումը և ճիշտ բուժման անհապաղ սկսումը համարվում են արագ ապաքինման և լուրջ բարդությունների կանխարգելման առանցքային նախապայմաններ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված