Գերմանիայի վերազինումը անհանգստություն է առաջացրել Ֆրանսիայում
Աշխարհ
Եվրոպայում գերիշխող ռազմական ուժ դառնալու ձգտող Գերմանիայի վերազինումը Ֆրանսիայում անհանգստություն է առաջացնում: Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ չնայած ֆրանս-գերմանական հարաբերությունների բարելավմանն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերին, Ֆրանսիայի պաշտպանական շրջանակներում նախկինի պես խորը անվստահություն կա Բեռլինի նկատմամբ: «Դա զգոնության և սպառնալիքի զգացողության միջև ինչ-որ միջանկյալ վիճակ է։ Նրանց հետ դժվար կլինի աշխատել, քանի որ նրանք չափազանց գերիշխող ուժ կլինեն», - հայտնել է ֆրանսիացի ռազմական պաշտոնյաներից մեկը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Գերմանիայի արդյունաբերական և տնտեսական հզորությունը Փարիզում ոչ պակաս մտահոգություն է առաջացնում, քան երկրի վերազինումը: «Նրանց պետք չի լինի ներխուժել Էլզաս և Մոզել, նրանք կարող են պարզապես գնել դրանք», - կատակել է պարբերականի զրուցակիցը՝ հիշատակելով ֆրանսիական շրջանները, որոնք Գերմանիան հաջողությամբ գրավել է 1940 թվականին Ֆրանսիա ներխուժման ժամանակ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան