Թրամփը կարող է Վենեսուելայի վրա հարձակվելու հրաման չտալ․ WP
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտադիր չէ, որ հրաման տա Վենեսուելայի վրա հարձակման կամ կարող է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունը՝ հայտարարելով հաղթանակի մասին, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը Վենեսուելայի վերաբերյալ գործողությունների հստակ ծրագիր չունի։ Աղբյուրը հիշեցրել է հութիների դեմ նախորդ գործողությունը, որը դադարեցվել էր երկու ամիս անց՝ առանց իր հիմնական նպատակներին հասնելու։ «Դա նման էր կամայական սահման գծելուն։ Հստակ նպատակ չկար»,-ասվում է հրապարակման մեջ։
Կոնգրեսականների համար գաղտնի ճեպազրույցի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը վստահեցրել են, որ չեն պատրաստվում ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ։ Կարակասում ընդդիմադիր գործիչները ամերիկացի դիվանագետներին ասել են, որ Մադուրոյի կառավարությունը վստահ է իշխանությունը պահպանելու իր կարողության մեջ՝ չնայած ճնշմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան