Բացարձակ անհեթեթություն է. Փաշինյանը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարության մասին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության կողմից տարածված տեղեկությունը, թե Հայաստանը ցանկանում է ԵՄ գումարների հաշվին հրաժարվել ռուսական հացահատիկից՝ Ուկրաինական հացահատիկի օգտին։
«Չի կարող այդպիսի բան լինել, բացարձակ անհեթեթություն է»,֊ ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով Կիևի հացահատիկի մի մասը։
«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը, այսպես ասած, ցանկանում են անջատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով նրա համար անհրաժեշտ հացահատիկի մի մասը անկախ երկրից», - հայտարարել էր մամուլի ծառայությունը


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)