Մեծ Բրիտանիայում լուրեր են պտտվում Սթարմերի դեմ Լեյբորիստական կուսակցության դավադրության մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունում վարչապետ Քեյր Սթարմերի դեմ դավադրություն է կազմակերպվում՝ նրան պաշտոնից հեռացնելու նպատակով, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով վարչապետին մոտ կանգնած աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն՝ կուսակցության ներքին դավադրությանը ներգրավված Լեյբորիստական կուսակցության պատգամավորները քննարկում են առողջապահության նախարար Ուես Սթրիթինգին և ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդին՝ որպես Սթարմերին փոխարինելու հավանական թեկնածուներ։
BBC-ի աղբյուրները պնդում են, որ Սթարմերին հեռացնելու փորձ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Վարչապետի հակառակորդները կարող են ավելի ակտիվանալ նոյեմբերի 26-ից հետո, երբ կանցլերը Համայնքների պալատում կներկայացնի իր բյուջետային ուղերձը և կհայտարարի հարկերի բարձրացման մասին՝ բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարելու համար։
BBC-ի աղբյուրները կարծում են, որ խարդավանքները միայն Լեյբորիստական կուսակցությունը կմտցնեն քաոսի մեջ, կանկայունացնեն միջազգային շուկաները և կվտանգեն Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հաստատված լավ հարաբերությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան