Գերմանական կուսակցության առաջնորդը հանդես է եկել ի պաշտպանություն Պուտինի
Համաշխարհային Մամուլ
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցութան առաջնորդ Թինո Խրեշալլան հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և հայտարարել, որ Գերմանիայի համար ոչ մի վտանգ չի տեսնում Ռուսաստանի կողմից: Այս մասին հայտնում է ZDF-ն։
«Նա ինձ ոչինչ չի արել։ Եվրամիությունը Գերմանիայի համար ոչ մի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից, Պուտինը նույնիսկ չի սպառնացել միջուկային ռումբով հարձակվել Գերմանիայի վրա», - հայտնել է գերմանական կուսակցության առաջնորդը։
Նա նաև ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ՝ պաշտպանելով Գերմանիայի շահերը: Բացի այդ, քաղաքական գործչի կարծիքով, Գերմանիայի համար սպառնալիք է ներկայացնում Լեհաստանը։ Որպես օրինակ նա նշել է «Հյուսիսային հոսք» գազատարի նկատմամբ երկակի ստանդարտները, երբ Լեհաստանը «հրաժարվեց Գերմանիային ահաբեկիչ հանձնել»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան