Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդիմանել է Ուիթկոֆին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Կիսլիցյան նրան հանդիմանել է «ռուսական հռետորաբանությունը կրկնելու» համար, հաղորդում է The Times-ը։
«Մի հանդիպման ժամանակ ես նրան ասացի. «Գիտեք, պարոն Ուիթկոֆ, ձեր խնդիրն այն է, որ դուք չափազանց ամերիկացի եք»։ Ամերիկացիները, ընդհանուր առմամբ, շատ անմիջական են. նրանք լսում են այն, ինչ դուք ասում եք, և ասում են այն, ինչ դուք ուզում եք լսել։ Մինչդեռ, արևելաեվրոպական և բյուզանդական մոտեցումը շատ խճճված է և շատ բարդ, լի ակնարկներով», - նշել է Կիսլիցյան։
Նախարարի տեղակալը բողոքել է, որ Ուիթկոֆը «իրոք ռուսների ասածը ընդունել է ըստ էության»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան