Դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որը ԱԱԾ տնօրեն էր. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական
Գաղտնալսումներ ոչ միայն անում է ԱԱԾ-ն, բայց դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որը ԱԱԾ տնօրեն էր: Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե գաղտնալսումները երբեմն արվում են առանց օրենքները պահպանելու:
«Երբ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենի պաշտոնը չէր զբաղեցնում, ես իրեն հարց եմ տվել: Ինքը ասաց, որ մենք բացահայտել ենք: Ես ասել եմ՝ էդ դեպքում ասա՛ անունը՝ ո՞վ է արել, կամ որտեղից են արել: Ինչ-որ սխեմաներ ասեցին՝ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար չէր: Պարոն Վանեցյանին Գլխավոր դատախազությունը պետք է ավելի հստակ հարցեր տար և ասեր՝ որտեղի՞ց ձեզ տեղեկություն, թե ձեզ ով է գաղտնալսել, որովհետև գաղտնալսել ԱԱԾ տնօրենին նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին՝ փակ և բաց, որն անթույլատրելի է օտարների կողմից,-ասել է նա.


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)