Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Տոկաևի պաշտոնական բանակցությունները
Քաղաքական
Մոսկվայում՝ Կրեմլում, մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնական բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Թույլ տվեք ևս սրտանց ողջունել ձեզ Մոսկվայում՝ Կրեմլում պետական այցի շրջանակում։ Ինչպես մենք ձեզ հետ երեկ խոսեցինք, նման այցերն իրոք կարևոր են։ Մենք տեսնում ենք, թե որքան ներկայացուցչական պատվիրակություն է եկել՝ կառավարության անդամներ և բիզնեսի ներկայացուցիչներ», — ասել է Պուտինը հանդիպման սկզբում։
Բանակցությունների օրակարգում ընդգրկված են Ռուսաստանի և Ղազախստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերը։ Կողմերը նախատեսում են նաև ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ տնտեսական և հումանիտար համագործակցության ոլորտներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)