Մեծ թվով քաղաքացիներ դիմել են ՀՀ սպառազինությունը տալու համար․ Փաշինյան
Քաղաքական
Արդեն բավականին մեծ թվով քաղաքացիներ դիմել են, և առաջիկայում այդ գործընթացը կկազմակերպվի։ Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքացիներ դիմել են ՀՀ նոր ձեռք բերված սպառազինությունը տեսնելու համար։
«Բոլոր քաղաքացիները կկարողանան դիմել, բայց, իհարկե, որոշակի ստուգման գործընթաց կանցնեն մեր հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի այդ հարցում որևէ խնդիր չլինի»,– նշել է վարչապետը։
ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվել էր նաև, թե ինչ կարծիք ունի Փաշինյանը զորահանդես կազմակերպելու և ՀՀ սպառազինությունը այդ ձևով ներկայացնելու մասին։
«Կարծում եմ՝ եթե մենք դա անեինք, օրինակ՝ նոյեմբերին կամ դեկտեմբերին, շատ տպավորիչ կլիներ։ Կարծում եմ՝ մեր այցելությունների մասնակիցները դրանում կհամոզվեն։ Կնայենք, կքննարկենք և որոշում կկայացնենք»,– նշել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)