Պուտին․ Ռուսաստանի և Ղազախստանի փոխադարձ առևտրի ավելի քան 90 տոկոսը կատարվում է ազգային արժույթներով
Ռուսաստան
Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններում ազգային արժույթների բաժինը գերազանցում է 90 տոկոսը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ երկու երկրները հետևողականորեն զարգացնում են համագործակցությունը էներգետիկայի ոլորտում՝ փոխադարձ հիմունքներով իրականացնելով նավթի մատակարարումներ։ Բացի այդ, կողմերը քննարկում են հարաբերությունների ընդլայնման նոր ծրագրեր՝ հատկապես հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում։
«Ազգային արժույթներով հաշվարկների բաժինը արդեն գերազանցում է 96 տոկոսը», — նշել է Պուտինը՝ հավելելով, որ արևմտյան պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի արտաքին առևտրի շուրջ 95 տոկոսը ևս կատարվում է ազգային արժույթներով, այդ թվում՝ ռուսական ռուբլով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)