Ֆրանսիայի արևելքում անօդաչու թռչող սարք է նկատվել տանկերի շարասյան վրա
Աշխարհ
Ֆրանսիայի արևելքում անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է նկատվել՝ թռչելիս ռազմական տանկերի շարասյանի վրայով։ Այդ մասին տեղեկացրել է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ռազմական վարժանքների ժամանակ, սակայն առայժմ չի հաղորդվում, թե ում է պատկանել ԱԹՍ-ն կամ ինչ նպատակով է այն հայտնվել այդ տարածքում։
Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունը միջադեպի մանրամասները դեռ չի մեկնաբանել, սակայն ըստ լրատվամիջոցների՝ դեպքը դիտարկվում է որպես անվտանգության խախտման լուրջ դեպք, և ընթացքի է դրվել հետաքննություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան