«Վիլիս»-ը մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր ընկել է ձորը. կա զոհ
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Կաղնուտ բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտվել ձորում, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Նրա դին ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)