Մարալիկում ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 03։05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 03:33-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ