Թրամփը հետախուզական ճեպազրույց կանցկացնի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը՝ ժամը 11:15-ին, Երևանի ժամանակով՝ 20:15-ին, Սպիտակ տան ժամանակացույցի համաձայն, կանցկացնի հետախուզության փակ ճեպազրույց։
Ճեպազրույցը տեղի կունենա Օվալաձև աշխատասենյակում։
Նախատեսվում է, որ Թրամփը գործադիր հրամանագիր կստորագրի ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին)՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։
Նախկինում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի հետ համատեղ քննարկման ժամանակ, ասել էր, որ Թրամփը ԱՄՆ վարչակազմի ամենազվարճալի մարդն է։
Վենսը հավելել է, որ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն իր ամենազվարճալի վարչակազմի պաշտոնյաների ցուցակում երկրորդ տեղում է։ Փոխնախագահի խոսքով՝ Ռուբիոն ունի անհավանական հումորի զգացում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին