Նորվեգիան հրաժարվել է հանդես գալ որպես Ուկրաինայի երաշխավոր
Համաշխարհային Մամուլ
Նորվեգիան հրաժարվել է հանդես գալ որպես Ուկրաինայի համար Եվրամիության փոխհատուցվող վարկի երաշխավոր: Այս մասին NRK-ին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, իսկ այժմ Նորվեգիայի ֆինանսների նախարար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Նորվեգիան, որը Եվրամիության անդամ չէ, արդեն զգալի ֆինանսական ներդրումներ է կատարում Ուկրաինայի օգտին և կարող է նաև մասնակցել դաշինքի վարկային ծրագրերին, սակայն ինքնուրույն երաշխիքներ չի տրամադրի:
«Որոշ գաղափարներ կային, որ Նորվեգիան պետք է երաշխավորի ամբողջ գումարը՝ 159 միլիարդ դոլար, բայց դա տարբերակ չէ», - ընդգծել Է նախարարը: Նա հավելել է, որ որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով, թե ինչպիսին կլինի Եվրամիության վերջնական եզրակացությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան