Չգիտեմ էլ ինչ է պետք անել․ Ռուբո
ԱՄՆ
ԱՄՆ-ն գործնականում սպառել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նրա խոսքը փոխանցում է Lenta-ն:
«Մեզ մոտ վերջանում են նպատակները, որոնց նկատմամբ կարելի էր պատժամիջոցներ սահմանել», - պարզաբանել է գերատեսչության ղեկավարը: Ռուբիոն հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն սահմանափակումներ է մտցրել ռուսական խոշորագույն նավթային ընկերությունների դեմ։
«Չգիտեմ էլ ինչ է պետք անել», - խոստովանել է պաշտոնյան: Պետքարտուղարը Եվրոպային կոչ է արել ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան